«Արմենիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերությունը եվրոպական եւ ամերիկյան սահմանափակումների պատճառով մարտի 24-ից ապրիլի 15-ը չեղարկել է Մոսկվա-Երեւան-Մոսկվա NGT936/935 չվերթերը։
Ընկերությունից հավելել են, որ ներկայում բանակցություններ են ընթանում եւ աշխատանքներ տարվում այլընտրանքային լուծումներ գտնելու համար։