Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները՝ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։ Նրանք հանդես կգան պարային զույգերի պայքարում։
Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն աշխարհի առաջնությունում պայքարը կսկսեն մարտի 25-ին՝ ռիթմիկ պարերի որակավորման փուլում։ Հաջողության դեպքում նրանք մարտի 26-ին հանդես կգան ազատ ծրագրում։
Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաեւ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը, սակայն, մեջքի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից։
Աշխարհի առաջնությունը կտեւի մինչեւ մարտի 27-ը։
Հայ պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցն էլ նախապատրաստվում է ապրիլի 13-17-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը։