Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի մասնակիցների առջեւ, հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն է անհրաժեշտ առանց սահմանափակումների։
Զելենսկին ասել է, որ ՆԱՏՕ-ն հազարավոր մարտական ինքնաթիռներ ունի, բայց Ուկրաինային դեռ ոչ մի ինքնաթիռ չի տվել։
«ՆԱՏՕ-ն առնվազն 20 հազար տանկ ունի, Ուկրաինան խնդրել է 500-ը նվիրել կամ վաճառել իրեն։ Բայց հստակ պատասխան դեռ չենք ստացել»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ առայժմ անպատասխան է մնացել նաեւ Ուկրաինայի նկատմամբ ոչ թռիչքային գոտի սահմանելու մասին Կիեւի խնդրանքը: Ըստ Զելենսկու՝ ՆԱՏՕ-ի օգնությունը դեռ կփրկի իրավիճակը, եթե Կիեւին հիմա անհրաժեշտ զենք-զինամթերքը տրամադրի։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովին մտադիր են քննարկելու զսպման եւ պաշտպանական համակարգի նորացումը, որի առաջին քայլը կդառնա դաշինքի արեւելյան մասում չորս նոր մարտական խմբերի ստեղծումը: