ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների` առաջադրանքների կատարման գոտում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։