Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
Ծավալված փոխհրաձգության հետեւանքով, ըստ Արցախի ՊՆ հաղորդագրության, հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետեւանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող:
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին հայկական կողմից մեկ վիրավորի մասին։
09։00–ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։
Արցախի ՊԲ–ն ակնկալում է, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։