ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինուժի Արցախ ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու համար։
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ դա պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: