Հայաստանը ներկայացնող 9 շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը, կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը։
Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի մարտի 26-ին եւ կեզրափակվի ապրիլի 7-ին:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից եւ անցկացվում է շվեյցարական մրցակարգով:
Մրցանակային ֆոնդը 100 հազար եվրո է, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար, եւ երրորդը` 10 հազար եվրո: