Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարել է դրամաշնորհների նոր՝ «ԵՄ-Հայաստան․ գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով եւ 5,9 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով հայտամրցույթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար:
Հայտամրցույթի նպատակն է նպաստել հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը եւ դիմակայունության ամրապնդմանը՝ գործելու որպես արդյունավետ, վստահելի, կայուն, հաշվետու եւ անկախ դերակատարներ։
Ֆինանսավորվելու են հինգ ծրագրեր առաջնահերթ թեմատիկ ուղղություններով՝ գենդերային հավասարություն ու բռնության եւ խտրականության դեմ պայքար, հանրային բյուջեների մշտադիտարկում եւ շահերի պաշտպանություն, երիտասարդների զորեղացում եւ առաջնորդության զարգացում, կանաչ եւ կայուն զարգացում, Սյունիքում համայնքային սոցիալական ծառայությունների մատուցում: