Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 135 երեխա, վիրավորվել` 184-ը: Ամենից շատ զոհվել են Կիեւի շրջանում` 64 երեխա:
Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության՝ ամենօրյա ռմբակոծությունների եւ գնդակոծությունների պատճառով վնասվել է 566 ուսումնական հաստատություն, որոնցից 73-ը ամբողջությամբ ավերվել են: Վնասվել եւ ավերվել են ավելի քան 230 դպրոց եւ 155 մանկապարտեզ: