Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի Հայաստանում:
Չեխիայի դեսպանը միաժամանակ հղում է արել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակ Փիթեր Սթանոյի հայտարարությանը:
«Ինչպես Բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակն է նշել բոլորիս անունից տարածված հայտարարության մեջ, գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապա՛ղ վերականգնվի: Մենք հստակորեն աջակցում ենք Եվրոպական միության այս միասնական դիրքորոշմանը»,- նշել է Չեխիայի դեսպանը: