ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ ադրբեջանական ուժերի ներխուժման եւ տարածաշրջանի ինքնապաշտպանական ուժերին անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին տեղեկությունները չափազանց մտահոգիչ է համարում:
«Ես կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվելու իրենց սկզբնական դիրքերը եւ անհապաղ դադարեցնելու չհրահրված հարձակումները»,- հայտարարել է ամերիկացի սենատորը։