Նորվեգիայի Համար քաղաքում նախօրեին ավարտվել է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հրաձգության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մրցումների վերջին օրը մեր հրաձիգները նվաճել են հերթական երկու մեդալները: Թիմային միքս, 20+20 կրակոց վարժությունում հաղթող են ճանաչվել Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը:
Հովհաննես Մարգարյան-Լիլիթ Մկրտչյան զույգը զիջել է ընդամենը մեկ միավորով եւ բավարարվել 2-րդ տեղով:
Հայաստանի հավաքականը, որը հանդես է եկել 12 մարզիկներով, ընդհանուր հաշվարկով նվաճել է 10 մեդալ` 7 ոսկի եւ 3 արծաթ: