Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ռուսաստանի ներխուժման հետեւանքով երկրում զոհվել է 143 երեխա, վիրավորվել՝ 216-ը։
Ամենից շատ տուժածները Կիեւի, Խարկովի եւ Դոնեցկի մարզերում են։
Մասնավորապես մարտի 27-ին Խարկովի մարզի Իզյումի շրջանի գյուղերից մեկի գնդակոծության հետեւանքով, ըստ Ուկրաինայի դատախազության տվյալների, երեք երեխա է զոհվել, մեկը՝ վիրավորվել։