ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում գլխավորն այն է, որ բոլոր կողմերը պետք է ապահովեն հրադադարի ռեժիմի կատարումը։
Ադրբեջանական ԶՈՒ-ի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից հետքաշման մասին հարցին Պեսկովն ասել է, որ այդ հարցը պետք է տալ ռուս զինվորականներին, քանի որ նրանք շփման մեջ են ե՛ւ ադրբեջանական, եւ հայկական կողմի հետ։
«Եվ, անկասկած, այժմ գլխավորն է ապահովել, որ բոլոր կողմերը շարունակեն կատարել համապատասխան պայմանավորվածությունները»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։