ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Կոպիրկինը հանդիպման ընթացքում քննարկել են ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Նախարար Միրզոյանը կարեւորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների գնահատականը: Նախարարն ընդգծել է ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու եւ Ադրբեջանի զինուժը դուրս բերելու համար ՌԴ խաղաղապահ զորախմբի որոշակի միջոցների ձեռնարկումը: