«Հայփոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Հայաստանի բոլոր, այդ թվում ամենահեռավոր մարզերի բնակիչներն արդեն կարող են դեղեր պատվիրել եւ առավելագույնը երեք օրվա ընթացքում պատվերը ստանալ իրենց փոստային բաժանմունքներում:
Հայփոստը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության լիցենզիա։ Պիլոտային ծրագիրը մեկնարկել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ Հայաստանի մարզերի 10 գյուղերում:
Ծրագիրը գործում է ՀՀ մարզերի բոլոր 757 փոստային բաժանմունքներում: Ընդ որում՝ Հայփոստում պատվիրված դեղերի գինը նույնն է, ինչ Երևանի դեղատներում:
Հայփոստի տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է, որ շուտով հնարավոր կլինի նույնիսկ բավական դժվար ճարվող եւ թանկարժեք դեղերը պատվիրել արտասահմանից: