Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ Զինված ուժերի ղեկավարության հետ անցկացված խորհրդակցությունում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող ռազմական իրավիճակը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարար Հասանովը հանձնարարել է «ցանկացած պահի պատրաստ լինել կիրառելու ժամանակակից սպառազինությունը եւ մարտական այլ միջոցներ»։
Հասանովը հրահանգել է «հատուկ ուշադրություն դարձնել բարձրլեռնային տեղանքում եւ խստաշունչ կլիմայական պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներին նյութատեխնիկական եւ ինժեներական աջակցությանը»։