ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հույս է հայտնել, որ Արցախի շուրջը ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրով:
«Հուսով ենք՝ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս վիճակը։ Մենք անկեղծորեն դա ցանկանում ենք»,- ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հայտարարությունները հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ:
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն իր հերթին հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի լարվածությունը կկարգավորվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա:
«Հուսով ենք՝ այդ ամենը կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,- ասել է նա: