Ըստ ռուսական «Обозреватель» գործակալության՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հերթական անգամ հերքել է կորոնավիրուսի համավարակի տարածմանն մեջ իր ներգրավվածության մասին մեղադրանքները: Դավադրությունների տեսությունների սիրահարները պնդում են, որ «պատվաստման պատրվակով ամերիկացի միլիարդատերը չիպավորում է ազգաբնակչությանը՝ մարդկանց ամեն մի քայլը հետապնդելու նպատակով»:
Գերմանական «Süddeutsche Zeitung» («Հարավ-գերմանական թերթ») պարբերականի համաձայն՝ Գեյթսն այդ փաստարկները բավական տափակ է անվանել՝ նշելով, որ պատվաստումների վերաբերյալ նման ասեկոսեի տարածումը կարող է հանգեցնել COVID-19 համավարակի երկարաձգմանն ամբողջ աշխարհում:
Գեյթսն ընդգծել է, որ պարզ լուծումներ փնտրելը լուրջ խնդիրներ է հարուցում. նման պարզ լուծում է նաեւ համավարակի հետեւում ինչ-որ մեկին փնտրելը: Առաջներում էլ Պակիստանի ու Նիգերիայի պես երկրներում էին լուրեր տարածում, իբր պոլիոմելիտի դեմ պատվաստանյութը անպտղություն է առաջացնում կանանց օրգանիզմում:
Միլիրադատերը հույս է հայտնել, որ գուցե հեղինակություն վայելող կրոնական առաջնորդները կարողանան արդյունավետորեն պայքարել նման մոլորությունների դեմ: