Ըստ թուրքական NTV հեռուստաընկերության լրագրողի հրապարակած տվյալների՝ մարտի 29-ին Ստամբուլում մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցությունները նույն օրը կավարտվեն, հաջորդ օրը դրանք չեն շարունակվի։
Բանակցությունները տեւել են մոտ 4 ժամ, սպասվում է ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակի պաշտոնական հայտարարությունը։