Փետրվարի մեկը Բուլղարիայում կոմունիստական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրն է։ Այն հայտնի է որպես «Արյունոտ հինգշաբթի» եւ պաշտոնապես նշվում է 2011 թվականից։
1944 թվականին Խորհրդային Միության աջակցությունը վայելող «Հայրենիքի ճակատ»-ի ժամանակավոր կառավարության «ժողովրդական դատարանը» մահվան դատապարտեց ռեժիմի հազարավոր հակառակորդների։ Վերացվեց Բուլղարիայի քաղաքական գրեթե ողջ վերնախավը։ Նրանք թաղված են զանգվածային գերեզմաններում:
Վերապրածները, ընտանիքի անդամները եւ լիբերալ-աջակողմյան քաղաքական գործիչները փետրվարի մեկին հավաքվել էին Սոֆիայի Մշակույթի ազգային պալատին հարող տարածքում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիրի մոտ։ Հիշատակի արարողությունը սկսվեց կրոնական ծեսով: Մասնակիցները բաց թողեցին հարյուրավոր սեւ փուչիկներ «Դուք չեք մոռացվում» գրությամբ: