«Ռոսատոմ» պետկորպորացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ատոմային էներգետիայի մասնագետների պատրաստման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակում Հայաստանում անցկացվում է Ռուսաստանի առաջատար տեխնիկական համալսարաններում անվճար կրթություն ստանալու թեկնածուների հավաքագրումը։
2021-22 ուստարվա համար «Ռոսատոմը» հայ ուսանողներին հատկացրել է միջուկային մասնագիտությունների բակալավրիատի եւ ասպիրանտուրայի ծրագրերում ընդգրկվելու 4 քվոտա: Գործընկեր համալսարանների ցանկում են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Տոմսկի եւ այլ քաղաքների 11 կրթական հաստատություն, որոնց թվում ՝ «ՄԻՖԻ»-ն (Ազգային հետազոտական միջուկային համալսարանը):
Ամեն տարի Հայաստանից ավելի քան 200 հոգի անվճար քվոտաներով ընդունվում է ՌԴ բուհեր, նրանցից 60-ն ընտրում է ինժեներա-տեխնիկական ուղղություն: 2020-ին եւս հայաստանցի 4 ուսանող «Ռոսատոմ»-ի քվոտայով ընդունվեցին իրենց նախընտրած բուհեր:
Ռուսաստանի տեխնիկական համալսարաններում կրթական ծրագրերն արդիականացվում են, ուսանողները գործնական դասընթացներ են անցնում միջուկային օբյեկտներում, ստանում կրթաթոշակ, տրանսպորտի, թատրոնների եւ թանգարանների զեղչեր: