Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հերքել է ուկրաինական եւ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների՝ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահներին Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի տեղափոխելու մասին հաղորդագրությունները:
Մարտի 30-ին Բաքվում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Բոչարնիկովը նման հրապարակումներն անվանել է իրականությանը չհամապատասխանող:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր հայկական բանակի զինանոցում գտնվող Սու-30ՍՄ կործանիչներ Ուկրաինա ուղարկելու մասին լուրերը: