Թուրքիայի խոշորագույն եւ առաջատար համալսարաններից մեկի՝ Ստամբուլի Բոսֆորի (Բողազիջի) համալսարանի շուրջ իրադարձությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում:
Համալսարանի նոր ռեկտորի նշանակումը մեկ ամիս է՝ բողոքի ալիք է բարձրացրել ուսանողության շրջանում: Ինչպես հայտնում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը, վերջին օրերին բողոքի ցույցերը թեժացել են, հասել մինչեւ Գատըգյուղ: Թե՛ համալսարանի, թե՛ Գատըգյուղի ցույցերին միջամտել են իրավապահ մարմինները, մասնակիցներ են ձերբակալվել, ավելի ուշ՝ ազատ արձակվել:
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ինչպես գրում է «Ժամանակ» օրաթերթը, հայտարարություն է տարածել, նշելով, որ ցույցերի ժամանակ ձերբակալվածների հիմնական մասը Բոսֆորի համալսարանի հետ կապ չունի, այլ ուղղակի ահաբեկչական կազմակերպությունների անդամներ են։ Նախարարը ասել է նաեւ, որ թույլ չեն տա համալսարանի ռեկտորի աշխատասենյակի բռնագրավումը:
Ըստ թուրքական որոշ լրատվամիջոցների՝ ուսանողները չեն ընդունում նոր ռեկտորին, քանի որ նա իշխող կուսակցության անդամ է:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։