ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի ուղղությամբ հակառակորդի որոշակի ակտիվության մասին լուրերը։
«Չկա նման բան, տագնապ էլ հայտարարված չի։ Ակտիվության դեպքում մենք այդ մասին հայտնում ենք»,– հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, թե Ջերմուկում տագնապ է հայտարարվել, տեղում ծառայություն իրականացնող ազատամարտիկներն էլ իբր հայտնել են, թե հակառակորդն ակտիվացել է։