ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:
«Մեզ համար շատ կարեւոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերական տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, եւ այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ»,- հանդիպման ժամանակ ասել է առողջապահության նախարարը: