Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Գերմանիայի իշխանությունները գործարկել են երկրի էներգետիկական անվտանգությունն ապահովելու արտակարգ ծրագիր, եթե Ռուսաստանից գազի մատակարարումներում ընդհատումներ լինեն:
«Ռուսական կողմից ստացվել է մի քանի հայտարարություն այն մասին, որ եթե ռուբլով վճարումները չկատարվեն, մատակարարումները կդադարեցվեն: Այսպիսի իրադրությանը պատրաստ լինելու համար ես այսօր ակտիվացրել եմ նախազգուշացման առաջին մակարդակը»,- ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը: Նախարարը հավելել է, որ ԳԴՀ-ի կառավարությունը նախաձեռնել է այդ ծրագրի հնարավոր երեք փուլերից առաջինը:
Այդ փուլի շրջանակում կստեղծվի օպերատիվ խումբ, որն ամենօրյա հանդիպումներ կանցկացնի գազի մատակարարումներին առնչվող իրադրությանը հետեւելու համար: Հաբեքը Գերմանիայի ընկերություններին եւ սպառողներին հորդորել է օգնել նվազեցնելու էներգիայի սպառումը: