Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ իրանական քարե դիզայնի ազգային առաջին փառատոնի խորհրդի ղեկավար Ֆարհադ Ազարմին հայտարարել է, որ Թեհրանում Իտալիայի եւ Իսպանիայի դեսպանատները պատրաստակամություն են հայտնել դառնալու «փոքրիկ քարե կառուցների» հոգեւոր հովանավոր՝ նպաստելով այդ ոլորտում երկրի վերականգմանը:
Ազարմին նշել է, որ փառատոնի անցկացումը հնարավորություն է տալիս դուրս գալ քարի եւ շինանյութերի շրջանակից, նորովի մոտենալ ճարտարապետությունն ու արվեստը զուգակցող ամրությանն ու կայունությանը: