ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները կարելի է գնահատել որպես դրական առաջընթաց, սակայն դա դեռ վերջնական արդյունքը չէ:
Կիեւի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, անդրադառնալով Ստամբուլում բանակցությունների արդյունքներին, խոսել է Ռուսաստանի ներկայացրած սկզբունքային պահանջները կատարելու՝ ուկրաինական կողմի պատրաստակամության մասին։
«Եթե այն պահանջները, որոնց կատարման մասին վերջին տարիներին պնդում էր Ռուսաստանը, կյանքի կոչվեն, ապա ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի պլացդարմի ստեղծման վտանգը կչեզոքացվի»,- ընդգծել է Մեդինսկին։
Ռուսաստանյան պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ղրիմի եւ Դոնբասի հարցում պաշտոնական Մոսկվայի սկզբունքային մոտեցումը դեռևս անփոփոխ է։
Ստամբուլում մարտի 29-ին անցկացված բանակցություններից հետո Մեդինսկին հայտարարել էր, որ ուկրաինական կողմը պատրաստ է 15 տարով սառեցնելու Ղրիմի կարգավիճակի շուրջ բոլոր քննարկումները՝ պարտավորվելով զերծ մնալ հարցի ռազմական լուծման փորձերից։