Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երեկ նշանակել է հանձնախմբի երեք անդամների, որոնք Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ կհավաքեն։
Հանձնախումբը ստեղծվել է Ուկրաինայի եւ նրա դաշնակիցների, դրանց թվում՝ Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի առաջարկով: Հանձնաժողովը պետք է հարցաքննի վկաների եւ հավաքի ապացույցներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել դատական գործընթացներում։