Կառավարությունը հաստատել է Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ տներում հաշվառված կամ փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեներում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը:
Այսպիսով սոցիալական աջակցություն կտրամադրվի այդտեղ անցած տարվա սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը բնակված այն ընտանիքներին, որոնք կներկայացնեն տեղեկանք՝ համայնքի ղեկավարի ստորագրությամբ:
Յուրաքանչյուր շահառուի կտրվի միանվագ 300 000 դրամ եւ ամենամսյա 68000 դրամ՝ 6 ամսվա համար։