Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Իրանի ՊՆ-ն հայտնել է, որ Իրանն առաջին անգամ արձակել է արբանյակներ ուղեծիր դուրս բերող հրթիռ, որն ունի հզոր շարժիչ եւ աշխատում է պինդ վառելիքով:
«Զուլջանահ» հրթիռն ընդունակ է 220 կգ քաշ ունեցող արբանյակը բարձրացնել մինչեւ 500 կիլոմետր:
Արձակման կադրերը ցուցադրել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։