Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ միջոցներ տրամադրել ԱԺ 2018-ի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին:
Նախագծով 2021-ին 4 միլիոն 300 հազար դրամ կհատկացվի ՀՅԴ-ին, 5 միլիոն 208 հազար՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, 7 միլիոն 56 հազար «Լուսավոր Հայաստան»-ին, 9 միլիոն 150 հազար՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, եւ 48 միլիոն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին: