Ըստ իսրայելական «9TV» կայքի՝ անհայտ անձինք կոտրել են Եկատերինբուրգի քաղաքային «Չորրորդ ալիք» հեռուստաընկերության պաշտոնական կայքը եւ փետրվարի 3-ի գիշերը եթեր հեռարձակել Ալեքսեյ Նավալնու ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունը Վլադիմիր Պուտինի՝ Գելենջիկում կառուցված դղյակի մասին:
«Չորրորդ ալիք»-ի տնօրեն Էլեոնորա Ռասուլովան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ կայքի նշանաբառը բավական դյուրին է եղել ու հեշտացրել է կայքը կոտրողների գործը, հավելելով, որ այժմ քայլեր են ձեռնարկվում կայքի պաշտպանությունը ուժեղացնելու եւ նման ոտնձգությունները հետագայում բացառելու ուղղությամբ:
«Չորրորդ ալիք»-ի հանդեպ օգատերերի հետաքրքրության աճը տնօրենը բացատրել է նրանով, որ ստեղծման 30-ամյակի առթիվ հեռուստաընկերությունը վերջերս ս բնակարանի շահումով վիճակախաղ էր անցկացրել: