ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունն ընթացիկ պայմաններում անհնար է, իմաստ չունի անգամ խոսել շփումների վերսկսման մասին։
«Գործնական համագործակցությունը, որը կառուցվել է տարիներ շարունակ, դաշինքը վաղուց փլուզել է։ Այդ ֆոնին ՆԱՏՕ-ի հետ շփումների վերսկսման պայմանների մասին նույնիսկ տեսականորեն խոսք լինել չի կարող»,- ասել է Կոբրինեցը՝ հիշեցնելով վերջին տարիներին Բրյուսելից ռուս դիվանագետների արտաքսման մասին։