ԱՄՆ Պետդեպարտամենտը, թարմացնելով ԱՄՆ քաղաքացիների համար ճամփորդական խորհուրդները, նրանց հորդորել է անհապաղ լքել Ռուսաստանի եւ Ուկրաինայի տարածքը։
Այս հայտարարությունը հնչել է Պետպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի ճեպազրույցում։
Ամերիկացի պաշտոնյան այդ հորդորը մեկնաբանել է իրենց ունեցած այն տեղեկություններով, թե ռուսական հատուկ ծառայությունները Ուկրաինայի եւ Ռուսաստանի տարածքում հայտնաբերում ու ձերբակալում են ամերիկացիներին:
Փրայսը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները, որոնք գերեվարվել էին Ուկրաինայում, տեղափոխվել Դոնբաս, ապա՝ ՌԴ, ազատ են արձակվել։