ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, որն անցյալ տարվա նոյեմբերի 18-ին ազատման դիմում էր ներկայացրել:
Ջալալ Հարությունյանը ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին՝ մարտական դիրքում վիրավորվելուց հետո: