Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը չեղարկելու հնարավորության մասին եւ հայտարարել, որ այժմ հենց դա է նախընտրելի տարբերակը, բայց չի բացառել նման հնարավորությունը, եթե այլ պայմաններ լինեն:
«Անշուշտ, եթե այլ պայմաններ լինեն։ Տվյալ դեպքում երկաթբետոնե ոչինչ չկա, բայց ներկա պայմաններում ռուբլին մեզ համար առավել նախընտրելի եւ հուսալի տարբերակ է»,- ասել է Պեսկովը:
«Արդյոք այդ հրամանագիրը հետադարձ ուժ ունի եւ վերաբերելու է այն գազին, որն արդեն մատակարարվել է» հարցին Պեսկովը բացասական պատասխան է տվել։
Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արեւմտյան առաջնորդների հետ զրույցներում ընդհանուր գծերով նկարագրել է ռուսական գազի դիմաց վճարման նոր սխեման։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական գազի արտասահմանյան գնորդների համար հաշիվներ բացելու հարցով անհրաժեշտ է դիմել «Գազպրոմ» ընկերությանը։