ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանն ակնկալում է մարտից արդեն ունենալ Covid-19-ի դեմ պատվաստանյութի որոշակի խմբաքանակ՝ փուլերով պատվաստումների գործընթացը սկսելու համար:
Նախարարը նշել է, որ պատվաստման առաջնահերթությունը կտրվի ռիսկային խմբերում ներգրավված անձանց:
Առաջին փուլում հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները եւ աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան եւ բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները:
Գնահատվում են բոլոր առաջարկվող պատվաստանյութերը: Հայաստանն առաջիկայում ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության, «COVAX FACILITY» նախաձեռնության եւ ռուսական «Sputnik V» պատվաստանյութերը: Ավելի վաղ Ռուսաստանի նվիրած «Sputnik V» պատվաստանյութով Հայաստանում մոտ 15 հոգի է պատվաստվել:
Պատվաստումներն արվելու են միայն կամավորության սկզբունքով: