Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ աշխարհի ամենահարուստ մարդը՝ «Amazon»-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը լքում է պաշտոնն իր ընկերությունում, որը նա 30 տարի առաջ ստեղծել էր ավտոտնակում: Նրա խոսքով՝ այդ քայլի շնորհիվ ինքն ուժ եւ ժամանակ կգտնի՝ ուրիշ ձեռնարկներով զբաղվելու համար:
«Amazon»-ի գործադիր տնօրենի պաշտոնում 2021-ի կեսին 57-ամյա Բեզոսին կփոխարինի ընկերության ամպային հաշվումների (cloud computing) բաժնի ղեկավար Էնդի Ջասին: Ընդ որում Ջեֆ Բեզոսը կմնա ընկերության գործադիր նախագահ։ Նա ուժերի ծաղկման շրջանում է եւ մտադիր չէ հանգստի գնալ:
Բեզոսի հիմնած «Amazon»-ը 1994-ին ընդամենը առցանց գրախանութ էր: Այսօր ընկերությունում աշխատում է 1 միլիոն 300 հարյուր հազար մարդ: Կորոնովիրուսի համավարակը, որի ժամանակ աճեցին առցանց գնումների ծավալները, «Amazon»-ին գորշահույթներ ապահովեց:
Անցյալ տարի «Amazon»-ում առեւտրի ծավալները կազմեցին ավելի քան 386 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ 38%-ով շատ, իսկ եկամուտները կրկնապատկվեցին՝ հասնելով 21 միլիարդ դոլարի:
Ընկերության գոյության 30 տարիների ընթացքում Բեզոսն աղմկահարույց ապահարզան ունեցավ, դարձավ անհավասարության դեմ պայքարող զանազան ակտիվիստների թիրախը, հրապուրվեց նոր գաղափարներով՝ հրատարակչական գործից մինչեւ տիեզերքի նվաճում: