Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բրիտանական Shell ընկերության համար Ռուսաստանից գազ գնելու անհնարինությունը պայմանավորված է Լոնդոնի հակառուսական քաղաքականությամբ:
Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Միացյալ Թագավորությունն, ի տարբերություն Եվրամիության երկրների, պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմբանկի» նկատմամբ, եւ դրա հետեւանքով բրիտանական ընկերությունը չի կարող ռուսական գազ գնել ռուբլով:
«Լոնդոնը ձգտում է լինելու առաջատարը հակառուսական ցանկացած հարցում։ Ուզում է նույնիսկ առաջ անցնել Վաշինգտոնից։ Ահա եւ արդյունքը»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունից հայտնել էին, որ Shell-ն այս ամիս ի վիճակի չի լինի վճարելու ռուսական գազի համար: