Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կրկնապատկել է ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում։ Ըստ նրա՝ Լեհաստանում դաշինքի ուժերը ավելացվել են 10 անգամ։ Նա հավելել է, որ շարունակ նոր ուժեր են տեղակայվում։
«Գործընթացը գագաթնակետին կհասնի մայիսին։ Թե այս ստորաբաժանումները որքան կմնան Լիտվայում, կախված է տարածաշրջանում անվտանգային իրավիճակից»,- նշել է նախարարը։
Մայիսին Լիտվայում միջազգային խոշոր զորավարժություններ են նախատեսված։