Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Հայաստանի Հանրապետություն։
«Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ծրագրված է նաեւ Պապուաշվիլիի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ»,- ասված է վրացական խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։