Բրիտանական BBC գործակալությանը տված հարցազրույցում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ դիվանագիտությունն Ուկրաինայում հակամարտության կարգավորման գլխավոր ճանապարհը չէ:
«Պետք է խոստովանեմ, որ դիվանագիտությունն այս պայմաններում խաղաղ կարգավորման, խաղաղ գործընթացի գլխավոր հենարանը չէ։ Մենք պետք է խաղաղություն նվաճենք մարտի դաշտում»,- նշել է Կուլեբան։
Ուկրաինայի գլխավոր դիվանագետը հույս է հայտնել, որ հաղթանակի հասնելու համար Արեւմուտքի երկրները Կիեւին կապահովեն անհրաժեշտ սպառազինությամբ: