Լեհաստանի սահմանապահ պահպանության ծառայության տվյալներով Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից ի վեր Լեհաստան ժամանած ուկրաինացի փախստականների թիվը ապրիլի 5-ի դրությամբ գերազանցել է 2,5 միլիոնը:
Նախօրեին Լեհաստանի սահմանապահ պահպանության աշխատակիցները ձեւակերպել են 18,5 հազար փախստականի փաստաթուղթ, ինչը 17 տոկոսով քիչ է մեկ օր առաջ արձանագրված ցուցանիշների համեմատ (22,3 հազար): Ապրիլի 5-ին՝ մինչեւ 07:00-ը (Երեւանի ժամանակով՝ 09:00-ն), լեհ սահմանապահները ձեւակերպել են 3,8 հազար փախստականի փաստաթուղթ: