Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումը հավանաբար տեղի չի ունենա, սակայն նույնիսկ Բուչայի ողբերգությունից հետո անհրաժեշտ է շարունակել Մոսկվայի հետ բանակցությունները։
Զելենսկին բանակցություններից խուսափելն ամենահեշտ դիրքորոշումն է համարել: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ավելի բարդ է ռուսներին որպես թշնամի ճանաչել եւ միեւնույն ժամանակ հնարավորություն գտնել նրանց հետ բանակցելու եւ ելքեր գտնելու:
Բուչայում տեղի ունեցածը Զելենսկին որակել է «մեծ ողբերգություն» եւ «ցեղասպանություն»՝ համոզմունք հայտնելով, որ բոլոր ռազմական հանցագործները պատժվելու են։
Հարցազրույցի ընթացքում երկրի նախագահը հայտարարել է նաեւ, որ խաղաղ համաձայնագիր կնքելու դեպքում Ուկրաինայում չեն հավատում անվտանգության ռուսաստանյան երաշխիքներին։ Զելենսկին հավելել է, որ ռուսների հետ ամենահզոր համաձայնագիրը ստորագրելու դեպքում էլ ոչ մի երաշխիք չկա, որ երկու տարի անց Ռուսաստանը նորից չի հարձակվի։