Հարավային Օսիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեից բացի եւս մեկ հանրաքվե կարող է անցկացվել օսերի միավորման հարցով։
Բիբիլովն այլ մանրամասներ չի հայտնել, պաշտոնապես հայտնի չէ նաեւ՝ երբ է նախատեսված քվեարկությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարավային Օսիայում հանրաքվեն հավանաբար տեղի կունենա ապրիլի 10-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո։
Ռուսաստանը Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է 2008-ի ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո, իսկ Հյուսիսային Օսիան ՌԴ-ի մաս է կազմում՝ մտնելով Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի մեջ։