ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ռոզամարի դի Կառլոն հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի՝ երկկողմ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը: Նա շեշտել է, որ ռուս եւ ուկրաինացի դիվանագետները շարունակում են ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ բանակցություններում արձանագրված առաջընթացը պետք է փոխակերպվի կոնկրետ գործողությունների: