Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կարելի է անհարմար դարձնել, մեկուսացնել նրան, սակայն Ռուսաստանին ՄԱԿ-ից վտարելն եւ անդամակցությունից զրկելը բացառվում է։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի իր ելույթում հորդորել էր Ռուսաստանին հեռացնել Անվտանգության խորհրդի կազմից, ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնել, ԱԽ մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից։