Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ եւ մրցակցել եվրոպական նմանօրինակ լավագույն լաբորատորիաների հետ։
ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է՝ ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական եւ նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային եւ դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա: